Հոդվածներ

«Ռեալը» Էդեգորին կվերադարձնի մեկ պայմանով
30.12.2022
3053 0

«Ռեալը» ուշադրությամբ հետևում է Մարտին Էդեգորի պորֆեսիոնալ աճին «Արսենալում», հայտնում է Marca-ն:

Նորվեգացու պայմանագրում հատուկ կետ կա, որով «Սերուցքայինները» կարող են կրկին գնել նրան, սակայն վերջինս չպետք է դեմ լինի: 

Մադրիդում մտադիր են օգտվել այդ կետից այն դեպքում, եթե ֆուտբոլիստը հրապարակայնորեն հայտարարի վերադառնալու ցանկության մասին:

Ընթացիկ մրցաշրջանում բոլոր մրցաշարերում Էդեգորն անցկացրել է 26 խաղ խփել 6 գոլ ու կատարել 4 գոլային փոխանցում:


Ամենակարդացված