Հոդվածներ

«Վիլյառեալ» - «Ռեալ Մադրիդ». նախախաղային փաստեր, վիճակագրություն
07.01.2023
1281 0

1. «Ռեալ Մադրիդն» ու «Վիլյառեալն» ամբողջ պատմության մեջ միմյանց միջև մրցել են 46 անգամ. 26 անգամ հաղթել են «սերուցքայինները», 16 ոչ-ոքի ու 4 հաղթանակ «դեղին սուզանավի» կողմից:

2. «Ռեալն» ամբողջ դիմակայությունների ընթացքում խփել է 91 գոլ, իսկ «Վիլյառեալը»՝ 43:

3. Անչելոտին 6 անգամ է մրցել «Վիլյառեալի» դեմ՝ 2 հաղթանակ և 4 ոչ-ոքի:

4. «Վիլյառեալի» գլխավոր մարզիչ Կիկե Սետյենն ու Անչելոտին երբեք չեն մրցել միմյանց դեմ: Իսպանացի մասնագետը «Ռեալի» դեմ մրցել է 9 խաղերում՝ 2 հաղթանակ, 2 ոչ-ոքի և 5 պարտություն:

5. «Վիլյառեալի» կազմում կան 3 ֆուտբոլիստ, ովքեր հանդես են եկել «Ռեալի» համակարգում. Ալբիոլ (կենտրոնական պաշտպան, 37 տարեկան), Կիկո Ֆեմենիա (աջ պաշտպան, 31 տարեկան), Պարեխո (կենտրոնական կիսապաշտպան, 33 տարեկան):

6. Դիմակայության լավագույն ռմբարկուն Ռոնալդուն է՝ 13 գոլ:

7. «Ռեալի» ամենաթանկարժեք ֆուտբոլիստն ըստ Transfermarkt-ի Վինիսիուս Ժունիորն է (120 միլիոն եվրո), իսկ «Վիլյառեալից»՝ Պաու Տորեսը (50 միլիոն եվրո):


Ամենակարդացված