Հոդվածներ

Կուրտուա. «Ռեալի» հաջողության գրավականներից մեկը
04.12.2021
1688 0

Լա Լիգայում և ՉԼ-ում «Ռեալի» հաջողություններում իրենց դերն ունեն շատերը։ Հարձակման գծում փայլում են Վինիսիուսն ու Բենզեման։ Կիսապաշտպանությունում ստաբիլ է Կրոս, Մոդրիչ, Կազեմիրո եռյակը։ Իսկ ահա Տիբո Կուրտուան իր շատ մեծ ազդեցությունն ունի թիմի հաջողությունների վրա։ «Սևիլիայի» և «Ատլետիկի» դեմ խաղերում այդ ամենը հստակ երևաց։ 

Ընթացիկ մրցաշրջանում «Ռեալը» գերազանց է գործում հարձակման գծում, բայց ահա պաշտպանությունում ունի որոշակի խնդիրներ։  Թիմը ընթացիկ մրցաշրջանում 15 գոլ է բաց թողել, որը լավագույն ցուցանիշը չէ։ Դա մեծապես կախված է եղել նաև Կուրտուայի փայլուն խաղից։ Երեք ակումբներ ավելի լավ ցուցանիշ են գրանցել մինչ այս։ 

Բելգիացին կատարած սեյվերի քանակով 6-րդն է Լա Լիգայի ընթացիկ մրցաշրջանում։ Այս ցուցանիշով նա գերազանցում է Յան Օբլակին և Տեր Շտեգենին։ 

Կուրտուան նաև կարևոր դեր է ստացել խաղադաշտից դուրս։ Նա սկսել է բավական հաճախ մասնակցել հարցազրույցների և վերլուծել խաղերը։ Ռամոսի հեռանալուց հետո այդ պարտականությունները բաժին են հասել հենց Տիբոյին։ 

Օրեր առաջ նա նաև բացասաբար արտահայտվեց ՈՒԵՖԱ-ի և ՖԻՖԱ-ի որդեգրած քաղաքականության հանդեպ։ Այդ խոսքերը անդրադարձան նրա վրա Լև Յաշինի անվան մրցանակի քվեարկության գործում։ Կուրտուան միայն 8-րդն էր, չնայած այն ամենին, որ հիանալի մրցաշրջան էր անցկացրել։ Բելգիացին նաև չի ընդգրկվել ՖԻՖԱ-ի վարկածով տարվա լավագույն դարպասապահների ցուցակում։

Los Merengues, Realmadrid.am


Ամենակարդացված