Հոդվածներ

«Ռեալը» այլ պլաններ ունի Պոգբայի հարցում
28.11.2021
2500 0

Marca-ի լրագրող Խոսե Ֆելիկս Դիասի փոխանցմամբ, Մադրիդի «Ռեալը» այլևս հետաքրքրված չէ Պոլ Պոգբայի ծառայություններով։

«Ռեալի» առաջնային նպատակն է հիմնվել Մոդրիչ-Կրոս- Կազեմիրո եռյակի վրա։ Ակումբում գտնում են, որ Պոգբան ուղղակի չի կարողանա տեղ գտնել «Ռեալի» այս կազմում։ 

Բացի այդ ֆրանսիացի ֆուտբոլիստը Օլե Գունար Սուլշերի հեռանալուց հետո կարող է առանցքային ֆուտբոլիստ դառնալ «Կարմիր սատանաների» համար։ Չի բացառվում նաև, որ Պոգբան նոր պայմանագիր կկնքի «Մանչեսթեր Յունայթեդի» հետ։

Los Merengues, Realmadrid.am


Ամենակարդացված