Հոդվածներ

Goal. «Ռեալը»՝ առաջնահերթ տարբերակ Հալանդի համար
27.11.2021
1960 0

Դորտմունդի «Բորուսիայի» հարձակվող Էրլինգ Հալանդը կտեղափոխվի «Ռեալ», եթե որոշում կայացնի հեռանալ Բունդեսլիգայից:

Ինչպես հաղորդում է Goal-ը, նորվեգացու համար «արքայական» ակումբ տեղափոխությունը համարվում է առաջնահերթ տարբերակ:

2022թ. ամռանը Հալանդի հրաժարագինը կազմելու է 75 մլն եվրո: Երիտասարդ ռմբարկուի շրջապատը հայտնում է, որ նա դեռևս վերջնական որոշում չի կայացրել, սակայն միշտ մտքում պահում է Մադրիդ տեղափոխվելու տարբերակը:

Հավելենք, որ Հալանդի գործակալը՝ հանրահայտ Մինո Ռայոլան, հայտնել էր, որ ֆուտբոլիստն արդեն տուն ունի Իսպանիայում:

Fanat, realmadrid.am

     


Ամենակարդացված