Հոդվածներ

Մարտին Էդեգորը վնասվածք է ստացել
17.10.2020
1658 0

Ինչպես հաղորդում է Մադրիդի «Ռեալի» պաշտոնական կայքը, ակումբի ֆուտբոլիստ Մարտին Էդեգորը մկանային վնասվածք է ստացել։

Այս մասին ակումբը տեղեկացրել է ֆուտբոլիստի՝ բուժզննում անցնելուց հետո։

Վերականգնման հստակ ժամկետները դեռևս չեն նշվում, սակայն դրա մասին ակումբը լրացուցիչ կտեղեկացնի։

Հիշեցնենք, որ Էդեգորը այս մրցաշրջանից առաջ է միացել թիմին և մինչ այս հասցրել է մասնակցել երեք հանդիպման՝ ընդհանուր առմամբ խաղադաշտում անցկացնելով 115 րոպե։

Los Merengues, Realmadrid.am


Ամենակարդացված