Հոդվածներ

Մոդրիչը մոտ է «Ռեալի» հետ նոր պայմանագիր կնքելուն
16.11.2021
1446 0

«Ռեալի» կիսապաշտպան Լուկա Մոդրիչը մոտ է թիմի հետ նոր պայմանագիր կնքելուն։ 

Խորվաթ ֆուտբոլիստի գործող պայմանագրի ժամկետը «Արքայական» ակումբի հետ նախատեսված է մինչ ընթացիկ մրցաշրջանի ավարտը։

Marca-ի փոխանցմամբ, կողմերը արդեն համաձայնության են հասել նոր պայմանագրի շուրջ։ Այն կգործի մինչ 2023 թվականի հունիսի 30-ը։

Մոդրիչը «Ռեալի» կազմում հանդես է գալիս 2012 թվականից։

Los Merengues, Realmadrid.am


Ամենակարդացված