Հոդվածներ

Իսկո. «Ռեալը» իմ կյանքի կարևորագույն ակումբն է»
18.09.2023
1382 0

Ամռանը Իսկոն տեղափոխվեց «Բետիս», որի կազմում Լա Լիգայի ընթացիկ խաղարկության մեկնարկային երեք տուրերում դարձել է հանդիպման լավագույն ֆուտբոլիստ։

Բայց իսպանացու սրտում մինչ օրս առանձնահատուկ տեղ ունի Մադրիդի «Ռեալը», որի կազմում նա հանդես է եկել 10 տարի։ Կիսապաշտպանը խոստովանել է, որ սպասում է «Ռեալի» դեմ արտագնա հանդիպմանը։ 

«Հուսով եմ որ ինձ լավ կընդունեն «Սանտիագո Բեռնաբեուում»։ «Ռեալը» իմ կյանքի կարևորագույն ակումբն է եղել։ Ես միշտ կսիրեմ ու կհարգեմ այդ ակումբը». նշել է Իսկոն։

«Արքայական» ակումբի կազմում իսպանացի ֆուտբոլիստը մասնակցել է 353 հանդիպման, դառնալով 53 գոլի և 57 գոլային փոխանցման հեղինակ։ 

Los Merengues, Realmadrid.am


Ամենակարդացված