• Գլխավոր
  • /
  • Հոդվածներ
  • /
  • Կրոսի գործակալը խոսել է ֆուտբոլիստի՝ «Ռեալից» հեռանալու շշուկների մասին

Հոդվածներ

Կրոսի գործակալը խոսել է ֆուտբոլիստի՝ «Ռեալից» հեռանալու շշուկների մասին
06.11.2021
2334 0

Թոնի Կրոսի գործակալ Ֆոլկեր Շտրուտը խոսել է գերմանացու՝ «Ռեալից» հեռանալու շշուկների մասին։

«Կարծում եմ, որ նա կարիերան կավարտի «Ռեալում»։ Մենք երբեք չենք քննարկել նրա հեռանալու տարբերակը։ Նա իր ընտանիքի հետ երջանիկ է Մադրիդում». նշել է Շտրուտը։ 

Ավելի վաղ տեղեկություններ էին շրջանառվում այն մասին, որ Կրոսը կարող է 2022 թվականին տեղափոխվել «Լիվերպուլ» կամ «Մանչեսթեր Սիթի»։ 

Թոնի Կրոսը «Ռեալի» առաջատարներից մեկն է վերջին տարիներին։ «Արքայական» ակումբի կազմում նա նվաճել է ՉԼ-ի 4 գավաթ։

Los Merengues, Realmadrid.am


Ամենակարդացված