• Գլխավոր
  • /
  • Հոդվածներ
  • /
  • Սաա. «Ես աջակցում եմ Բենզեմային «Ոսկե գնդակի» համար մղվող պայքարում»

Հոդվածներ

Սաա. «Ես աջակցում եմ Բենզեմային «Ոսկե գնդակի» համար մղվող պայքարում»
04.11.2021
2075 0

Ֆրանսիայի ազգային հավաքականի նախկին հարձակվող Լուի Սաան գովեստի խոսքեր է հասցեագրել «Ռեալի» հարձակվող Կարիմ Բենզեմային։

«Բացարձակ ֆանտաստիկ ֆուտբոլիստ։ Չեմ կարծում, թե կա ևս մեկ հարձակվող, որը ներկա պահին այսպիսի հանգստությամբ է թիմակիցների համար կազմակերպում խաղը։ Դա նաև Ֆրանսիայի հավաքականում էր։

Ես աջակցում եմ նրան «Ոսկե գնդակի» համար մղվող պայքարում։ Եթե նա հաղթի, դա չի համարվի սկանդալային, բայց նույնը կարող եմ նաև Սալահի դեպքում ասել։ Ես երկուսին էլ հետևում եմ»,- ասել է ՄՅՈՒ-ի նախկին ֆուտբոլիստը։


Ամենակարդացված