• Գլխավոր
  • /
  • Հոդվածներ
  • /
  • Մարտինես. «Մենք տեսնելու ենք լավագույն Ազարին. Դա միայն ժամանակի հարց է»

Հոդվածներ

Մարտինես. «Մենք տեսնելու ենք լավագույն Ազարին. Դա միայն ժամանակի հարց է»
06.10.2021
1511 0

As-ի հետ զրույցի ընթացքում Բելգիայի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Ռոբերտո Մարտինեսը խոսել է Էդեն Ազարի ֆիզիկական վիճակի մասին։ 

«Ցավում եմ, որ շուրջ երկու տարի մենք չենք տեսել լավագույն Ազարին։ «Ռեալում» նա դեռ չի հասցրել ցույց տալ իր լավագույն որակները։ Այս երկու տարիները շատ բարդ են եղել նրա համար։ Վնասվածքները թույլ չտվեցին նրան ցույց տալ այն, ինչին նա ընդունակ է։ Երբեմն մենք փորձում ենք բացատրություններ գտնել, սակայն դա անել չի հաջողվում։ 

Էդենը շատ հանգիստ է։ Նա ամեն ինչ հասկանում է։ Ազարը շատ ուժեղ բնավորություն ունի, ինչը օգնում է նրան բարձրանալ։ Նա առաջատար է և Բելգիայի հավաքականի ավագն է։ Միշտ կարող ես հույս դնել նրա վրա թե՛ խաղադաշտում, և թե՛ դրա սահմաններից դուրս։ Մենք դեռ կտեսնենք լավագույն Ազարին։ Դա միայն ժամանակի հարց է». նշել է Մարտինեսը։

Los Merengues, Realmadrid.am


Ամենակարդացված