Հոդվածներ

Դեշամ. «Բենզեման արժանի է ոսկե գնդակին»
02.10.2021
1749 0

Ֆրանսիայի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Դիդյե Դեշամը իր կարծիքն է հայտնել Կարիմ Բենզեմայի՝ ոսկե գնդակը նվաճելու հնարավորությունների մասին։

«Անկասկած նա արժանի է ոսկե գնդակին». ասել է Դեշամը։

Ընթացիկ մրցաշրջանում Բենզեման արդեն հասցրել է դառնալ 8 գոլի և 7 գոլային փոխանցման հեղինակ՝ գերազանցելով Լեո Մեսսի ցուցանիշը։

2021 թվականի ընթացքում ֆրանսիացին դարձել է 30 գոլի և 12 գոլային փոխանցման հեղինակ։ Ներկա պահին բուքմեյքերները ոսկե գնդակի ֆավորիտ են համարում «ՊՍԺ»-ի և Արգենտինայի հավաքականի ֆուտբոլիստ Լեո Մեսիին։

Los Merengues, Realmadrid.am


Ամենակարդացված