Հոդվածներ

Ռոբերտո Մարտինեզը նշել է, թե ինչը չի գոհացնում իրեն Ազարի մոտ
04.12.2020
2295 0

Բելգիայի հավաքականի գլխավոր մարզիչ Ռոբերտո Մարտինեզը անհանգստացած է, որ Էդեն Ազարը քիչ է խաղում։ 

Այնուամենայնիվ նա կարծում է, որ բելգիացու մոտ ամեն բան կարգին է։ 

«Ազարը թեթև մկանային վնասվածք է ստացել։ Երկարաժակետ հատվածում դա ինձ չի անհագստացնում։ Ինձ չի գոհացնում այն, որ Ազարի մոտ քիչ է երջանկությունը։  Ներկա պահին նա չի կարող երջանիկ լինել։ 

Էդենը պետք է խաղադաշտում լինի և վայելի իր ֆուտբոլը։ Ցավոք, այժմ մենք պետք է փոքր ինչ սպասենք։ Ես ավելի անհանգիստ կլինեի, եթե նրա վնասվածքը ավելի լուրջ լիներ, կամ եթե վերկանգնման գործընթացը սխալ ընթանար». ասել է Մարտինեզը։ 

Մադրիդի «Ռեալ» տեղափոխվելուց ի վեր Էդեն Ազարը արդեն 8 անգամ վնասվածք է ստացել։ Սպասվում է, որ նա բաց կթողնի թիմի առաջիկա երեք հանդիպումները։

Los Merengues, Realmadrid.am


Ամենակարդացված