Հոդվածներ

Սեբալյոս. «Վերականգնողական գործընթացի վերջին փուլում եմ»
01.10.2021
1631 0

Օլիմպիական խաղերի ընթացքում Դանի Սեբալյոսը վնասվածք ստացավ և մինչ այս խաղադաշտ դուրս չի եկել։ Իսպանացի ֆուտբոլիստը անում է հնարավոր ամեն ինչ խաղադաշտ վերադառնալու համար։ 

Իսպանացի կիսապաշտպանը սոցցանցերում գրառում է կատարել իր ֆիզիկական վիճակի մասին։ 

«Կյանքում լինում են պահեր, երբ դու անսպասելիորեն կանգնում ես դժվարությունների առաջ։  Ես քրտնաջան աշխատում եմ, որպեսզի հնարավորինս շուտ պատրաստ լինեմ խաղադաշտ վերադառնալուն։ Վնասվածքը ավելի լուրջ էր, քան մենք պատկերացնում էինք։ 

Ես արդեն վերականգնողական գործընթացի վերջին փուլում եմ։ Աշխատում եմ իսկական պրոֆեսիոնալների հետ։ Կասկած չունեմ, որ այս փորձությունը ինձ ավելի կայուն կդարձնի հոգեբանական առումով և խաղադաշտ կվերադառնամ ավելի ուժեղ։ Ֆուտբոլը իմ ողջ կյանքն է, և ես վայրկյաններն եմ հաշվում խաղադաշտ վերադառնալու համար։ Շնորհակալ եմ բոլորին աջակցության համար։ Շուտով կտեսնվենք». գրել է Սեբալյոսը։

Los Merengues, Realmadrid.am


Ամենակարդացված