Հոդվածներ

Հայտնի է, թե երբ խաղադաշտ կվերադառնա Ֆերլան Մենդին
01.10.2021
1692 0

Կարլո Անչելոտին շարունակում է սպասել Ֆերլան Մենդիի վերադարձին։ Ֆրանսիացին վնասվածք էր ստացել դեռ նախորդ մրցաշրջանում և խաղադաշտ դուրս չի եկել մայիսի 5-ից ի վեր։ 

Մենդին անփոխարինելի ֆուտբոլիստ էր Զինեդին Զիդանի համար, և այժմ եկել է ժամանակը որ նա իրեն դրսևորի Անչելոտիի գլխավորությամբ։ Միջազգային դադարից հետո ֆրանսիացին խաղադաշտ կվերադառնա։ Սպասվում է, որ արդեն ամսվա վերջին Մենդին կլինի «Ռեալի» հիմնական կազմում։ Վերականգնողական գործընթացը սպասվածից ավելի բարդ ու երկար էր։ Եկավ մի պահ, երբ թվում էր, թե ֆուտբոլիստը պատրաստ է, և Անչելոտին նրան ընդգրկել էր նաև «Սելտայի» դեմ խաղի հայտացուցակում։ 

Այժմ Մենդին մարզվում է ընդհանուր խմբի հետ, և սպասվում է, որ միջազգային դադարից հետո նրան կտեսնենք խաղադաշտում։ Այդ դադարից հետո «Ռեալի» համար առաջին հանդիպումը լինելու է «Շախտյորի» հետ, և հնարավոր է, որ հենց այդ խաղում Մենդին այս մրցաշրջանում առաջին անգամ խաղաժամանակ կստանա։

Los Merengues, Realmadrid.am


Ամենակարդացված