Հոդվածներ

Անչելոտի. «Ինձ համար ՉԼ-ն յուրահատուկ մրցաշար է»
15.09.2021
2412 0

Այսօր «Արքայական» ակումբը ՉԼ-ի խմբային փուլի առաջին տուրի շրջանակներում մրցակցի հարկի տակ ուժերն է չափելու «Ինտերի» հետ։

Խաղից առաջ «Սերուցքայինների» գլխավոր մարզիչ Կարլո Անչելոտին խոսել է մրցակցի և մրցաշարի առանձնահատկության մասին։ 

 «Մրցաշարից առաջ բարդ է ասել ֆավորի՞տ է  թիմը, թե՞ ոչ։ «Ռեալը» ինչպես միշտ պայքարելու է մինչև վերջ։ Այս թիմը բոլորից շատ է հաղթել ՉԼ-ում, և մեր նպատակն է գնալ մինչև վերջ։ Բոլոր մրցակիցներն էլ ուժեղ են, և բարդ է ասել, թե ով է մրցաշարի ֆավորիտը։ 

«Ինտերի» կազմում հանդես են գալիս մի շարք ուժեղ ֆուտբոլիստներ։ Նախորդ մրցաշրջանում նրանք դարձան Իտալիայի չեմպիոններ։ Ինձ թվում է, որ ականատես ենք լինելու բաց ֆուտբոլի, և հուսով եմ, որ կկարողանանք արժանապատվորեն հանդես գալ այս խաղում։ 

Ինձ համար ՉԼ-ն առանձնահատուկ մրցաշար է։ Ես երկուական անգամ հնարավորություն եմ ունեցել այն հաղթելու որպես մարզիչ և որպես ֆուտբոլիստ». նշել է Անչելոտին։

Los Merengues, Realmadrid.am


Ամենակարդացված