Հոդվածներ

Ալոնսո. «Մբապեն հոգեպես և ֆիզիկապես լավ մարզավիճակում է»
13.09.2025
99 0

Խաբի Ալոնսոն գնահատել է Կիլիան Մբապեի խաղային մակարդակն այս մրցաշրջանում։ 

Հարձակվողը Լա Լիգայի երեք խաղերում դարձել է 3 գոլի հեղինակ։ Նա նաև երկու գոլ է խփել հավաքականի կազմում անցկացրած երկու խաղերում։ 

«Վինիսիուսը, Մբապեն և Ռոդրիգոն կարող են միասին խաղալ։ Նրանք դա քանիցս արել են։ Այն, որ մենք դա դեռևս չենք օգտագործել, որևէ բան չի նշանակում։ Չի կարելի եզրակացություններ անել ընդամենը երեք խաղերի արդյունքում։

Կիլիանն այժմ հիանալի մարզավիճակում է՝ ինչպես խաղի, այնպես էլ հոգեբանական տեսանկյունից։ Նա մեծ էնտուզիազմով է մոտեցել իր երկրորդ մրցաշրջանին, բայց պարտադիր չէ, որ նա լինի առաջատարը». նշել է Ալոնսոն։

Los Merengues, Realmadrid.am


Ամենակարդացված