Հոդվածներ

Բենզեմա. «Վինիսիուսը լավ ֆուտբոլիստ է, և ես հավատում եմ նրան»
15.09.2021
2085 0

Այսօր «Ռեալին» բարդ խաղ է սպասվում Միլանում։ «Սերուցքայինները» ՉԼ-ի խմբային փուլի առաջին տուրի շրջանակներում մրցակցի հարկի տակ մրցելու են «Ինտերի» հետ։ 

Խաղից առաջ Կարիմ Բենզեման մասնակցել է մամլո ասուլիսի, որի ընթացքում անդրադարձ է կատարել նաև Վինիսիուսին։ 

«Վինին երիտասարդ ֆուտբոլիստ է, ով այժմ նաև խաղալու փորձ ունի «Ռեալում»։ Նա շատ է օգնում թիմին, խփում է գոլեր։ Նա շատ արագ է, և կարծում եմ, որ  կկարողանա օգնել թիմին ողջ մրցաշրջանի ընթացքում։ 

Վինին լավ ֆուտբոլիստ է, և ես հավատում եմ նրան։ Այո՛, ես զրուցում եմ նրա հետ և փորձում օգնել նրան». նշել է Բենզեման:

Los Merengues, Realmadrid.am


Ամենակարդացված