• Գլխավոր
  • /
  • Հոդվածներ
  • /
  • Վինիսիուսը հավելյալ պատիժ չի ստանա երկրպագուների հետ գոլը տոնելու համար

Հոդվածներ

Վինիսիուսը հավելյալ պատիժ չի ստանա երկրպագուների հետ գոլը տոնելու համար
14.09.2021
2069 0

«Սելտայի» դեմ խաղում Վինիսիուս Ջունիորը իր խփած գնդակը տոնեց երկրպագուների հետ, ինչի արդյունքում հանդիպման գլխավոր մրցավարը դեղին քարտ ցույց տվեց բրազիլացուն։ Իսպանիայի՝ մրցաշարերի վերահսկման հանձնաժողովը որոշել է լրացուցիչ պատիժ չսահմանել Վինիսիուսի համար՝ գտնելով, որ այդ դեղին քարտը լիովին բավարար է նման իրավիճակում։ 

Նման դեպք տեղի էր ունեցել նաև նախորդ մրցաշրջանում։ «Լևանտեի» ֆուտբոլիստները «Ռեալի» դեմ խաղում խփած գոլից հետո կրկին այն տոնել էին երկրպագուների հետ, սակայն այդ ժամանակ ֆուտբոլիստները չէին պատժվել նույնիսկ դեղին քարտով։ Եղել էր միայն բանավոր զգուշացում։

Los Merengues, Realmadrid.am


Ամենակարդացված