• Գլխավոր
  • /
  • Հոդվածներ
  • /
  • Միգել Գուտիերես. «Երբ փոքր տարիքում տեղափոխվում ես «Ռեալ», երազում ես հիմնական թիմում խաղալու մասին»

Հոդվածներ

Միգել Գուտիերես. «Երբ փոքր տարիքում տեղափոխվում ես «Ռեալ», երազում ես հիմնական թիմում խաղալու մասին»
14.09.2021
2023 0

«Սելտայի» դեմ խաղի հերոսներից մեկը Միգել Գուտիրերսն էր, ով այդ խաղում հայտնվել էր մեկնարկային կազմում։ Երիտասարդ ֆուտբոլիստը դարձավ գոլային փոխանցման հեղինակ և բավական լավ տպավորություն թողեց։ Երկրպագուները դա գնահատեցին բուռն ծափահարություններով։ 

Խաղից հետո Գուտիերեսը կիսվել է իր տպավորություններով։

«Երբ փոքր տարիքում հայտնվում ես «Ռեալում», երազում ես հիմնական թիմի կազմում «Սանտիագո Բեռնաբեուում» խաղալու մասին։ Խաղի սկիզբը այնքան էլ հաջող չէր մեզ համար, սակայն մենք կարողացանք հավաքվել ու հիանալի երկրորդ կես անցկացնել։ Շնորհակալ եմ այն երկրպագուներին, ովքեր ողջ խաղի ընթացքում աջակցեցին մեզ։ Նման հանդիպումը այլ ելք ունենալ չէր կարող». նշել է Գուտիերեսը։

Հիշեցնենք, որ Մենդիի և Ալաբայի բացակայության պայմաններում Անչելոտին ձախ եզրային պաշտպանի դիրքում երկու տարբերակ ուներ՝ Մարսելոն և Գուտիերեսը, և իտալացի մասնագետի ընտրությունը կանգ առավ երիտասարդ ֆուտբոլիստի վրա։

Los Merengues, Realmadrid.am


Ամենակարդացված