Հոդվածներ

Կասիլյասը Դուբայում հիմնել է դարպասապահների ուսուցման կենտրոն
10.09.2021
1871 0

«Ռեալի» և Իսպանիայի հավաքականի նախկին դարպասապահ Իկեր Կասիլիասը Դուբայում հիմնել է դարպասապահների ուսուցման կենտրոն։

Ծրագրի նպատակն է, որ այդ տարածաշրջանում սկսնակ դարպասապահները ավելի շատ գիտելիք ձեռք բերեն դարպասապահի հմտությունների վերաբերյալ։ 

Այնտեղ կմարզվեն նաև աշխարհի տարբեր երկրներում հանդես եկող դարպասապահներ, իսկ դարպասապահների մարզիչները հնարավորություն կունենան մասնակցել դասընթացների։ 

«Ես միշտ երազել եմ հատուցել իմ պարտքը այն մարզաձևին, որն ինձ ամեն ինչ տվել է այս կյանքում։ Միշտ երազել եմ դարպասապահներ դպրոց հիմնելու մասին». նշել է Կասիլիասը։

Los Merengues, Realmadrid.am



Ամենակարդացված