• Գլխավոր
  • /
  • Հոդվածներ
  • /
  • «Ռենի» սպորտային տնօրենը բացատրել է, թե ինչու չի զղջում Կամավինգայի տրանսֆերի համար

Հոդվածներ

«Ռենի» սպորտային տնօրենը բացատրել է, թե ինչու չի զղջում Կամավինգայի տրանսֆերի համար
04.09.2021
3414 0

«Ռենի» սպորտային տնօրեն Ֆլորիան Մորիսը բացատրել է, թե ինչու չի զղջում Կամավինգայի տրանսֆերային իրավունքները վաճառելու համար։

«Էդուարդոն միացել է աշխարհի լավագույն ակումբին։ Մեզ համար շատ լավ է, որ ակումբի ֆուտբոլիստը տեղափոխվում է «Ռեալ», քանի որ մենք կարող ենք ամեն ինչից բոնուսներ ստանալ։ Առկա է նաև որոշակի տոկոս այն դեպքում, եթե «Ռեալը» որոշի վաճառել նրա տրանսֆեային իրավունքները». ասել է Մորիսը։

Սա նշանակում է, որ «Ռենը» 5-10% գումար կստանա այն պարագայում, եթե Կամավինգան հեռանա «Ռեալից»։ 

Նշվում է նաև, որ «Ռեալը» կարող է հետագայում ևս 10 մլն եվրո վճարել այդ գործարքի համար։

Los Merengues, Realmadrid.am


Ամենակարդացված