• Գլխավոր
  • /
  • Հոդվածներ
  • /
  • «Ռեալում» շարունակում են հուսալ, որ «ՊՍԺ»-ում կմտափոխվեն Մբապեի տրանսֆերի հարցում

Հոդվածներ

«Ռեալում» շարունակում են հուսալ, որ «ՊՍԺ»-ում կմտափոխվեն Մբապեի տրանսֆերի հարցում
31.08.2021
3050 0

Մադրիդի «Ռեալում» շարունակում են հավատալ, որ այս տրանսֆերային պատուհանի ընթացքում Մբապեի տրանսֆերը իրականացնելը դեռևս հնարավոր է։ 

Marca-ի փոխանցմամբ, «Արքայական» ակումբում սպասում են, որ «ՊՍԺ»-ն կմտափոխվի և կորոշի բաց թողնել Մբապեին այս տրանսֆերային պատուհանի ընթացքում։ 

Եթե դա տեղի չունենա, ապա «Սերուցքայինները» նորմալ կվերաբերվեն դրան, քանի որ վստահ են, որ Մբապեն չի երկարաձգի գործող պայմանագրի ժամկետը ֆրանսիական ակումբի հետ, և արդեն հունվարին իրենք բանավոր համաձայնության կհասնեն ֆուտբոլսիտի հետ։ 

Առայժմ Մբապեն լռում է և ոչ մի խոսք չի ասել իր ապագայի վերաբերյալ։ 

Ընթացիկ մրցաշրջանում 22-ամյա ֆուտբոլիստը մասնակցել է Լիգա 1-ի 4 հանդիպման՝ դառնալով 3 գոլի և 2 գոլային փոխանցման հեղինակ։

Los Merengues, Realmadrid.am


Ամենակարդացված