Հոդվածներ

Ռամոսն սկսել է մարզվել տնային պայմաններում (տեսանյութ)
12.02.2021
1590 0

«Ռեալի» ավագ Սերխիո Ռամոսը, չնայած նրան, որ ընդամենը 6 օր առաջ է ծնկի վիրահատության ենթարկվել, արդեն սկսել է մարզվել տնային պայմաններում: 

Իսպանացին իր ինստագրամի էջում տեսանյութ է հրապարակել, որում մարզվում է՝ չծանրաբեռնելով վիրահատված ոտքը: 

Սպասվում է, որ 34-ամայ պաշտպանը շարք կվերադառնա 6 շաբաթից:

Լա լիգայի ընթացիկ մրցաշրջանում Ռամոսն անցկացրել է 14 հանդիպում՝ դառնալով 2 գոլի հեղինակ:

Fanat, Realmadrid.am


Ամենակարդացված