• Գլխավոր
  • /
  • Հոդվածներ
  • /
  • Ինչպիսի պատկեր է «Ռեալի» լազարեթում. ֆուտբոլիստների շարք վերադառնալու մոտավոր ժամկետները

Հոդվածներ

Ինչպիսի պատկեր է «Ռեալի» լազարեթում. ֆուտբոլիստների շարք վերադառնալու մոտավոր ժամկետները
23.08.2021
1919 0

«Ռեալի» լազարեթում շարունակում են մնալ մի շարք ֆուտբոլիստներ: Իսպանական լրատվամիջոցները ներկայացրել են նրանց շարք վերադառնալու մոտավոր ժամկետները:

Ֆերլան Մենդի.

«Հույս ունի ընդհանուր խումբ վերադառնալ 10 օր հետո»,- տեղեկացնում է Marca-ն: Այդպիսով, ֆրանսիացին պատրաստ կլինի միջազգային դադարից հետո:

Մարսելո.

«Սպասվում է, որ պատրաստ կլինի «Սելտայի» հետ հանդիպմանը»:

Տոնի Կրոս.

Սկզբում սպասվում էր, որ գերմանացին ամբողջությամբ կապաքինվի հոկտեմբերին, սակայն Marca-ի վերջին տեղեկություններով՝ Կրոսը նույնպես շարք կվերադառնա միջազգային դադարից հետո:

Դանի Սեբալյոս.

Սպասվում է, որ իսպանացին վերջնականապես ապաքինված կլինի սեպտեմբերի 17-ին, սակայն չի բացառվում, որ ավելի շատ ժամանակ պահանջվի:

Լուկա Մոդրիչ.

Ինչպես հաղորդում է AS-ը, Լուկան կխաղա «Բետիսի» դեմ:

Միևնույն ժամանակ «Ռեալը» կարող է ռիսկի չդիմել, ու խորվաթ խաղացողին հնարավորություն տա միջազգային դադարից հետո:

Մարիանո.

Շարք վերադառնալու հստակ ժամկետ դեռևս հայտնի չէ:


Ամենակարդացված