Հոդվածներ

«Արսենալին» հետաքրքրում է «Ռեալի» ևս մեկ ֆուտբոլիստ
22.08.2021
2751 0

Մարտին Էդեգորի տրանսֆերային իրավունքները ձեռք բերելուց հետո Լոնդոնի «Արսենալը» իր նշանառության տակ «Ռեալի» ևս մեկ ֆուտբոլիստի է վերցրել։ 

Իսպանական Fichajes պարբերականի փոխանցմամբ, լոնդոնյան ակումբը ցանկանում է իրականացնել նաև Մարկո Ասենսիոյի տեղափոխությունը և արդեն քայլեր է ձեռնարկել դրա համար։

Չնայած այդ ամենին, մի քանի օր առաջ AS-ի հետ զրույցի ընթացքում Ասենսիոն նշել է, որ իր նպատակը «Ռեալում» մնալն է, քանի որ նա դեռ շատ բան ունի ակումբին տալու։

Fichajes-ի փոխանցմամբ, «Ռեալը» պատրաստ կլինի դիտարկել Ասենսիոյի տրանսֆերային իրավունքների վաճառքը ոչ պակաս, քան 35 մլն եվրոյի դեպքում։

Los Merengues, Realmadrid.am


Ամենակարդացված