Հոդվածներ

Մբապեն ցանկանում է օգոստոսին հեռանալ «ՊՍԺ»-ից
11.08.2021
2639 0

As-ի փոխանցմամբ, Կլիլիան Մբապեն պատրաստվում է հեռանալ «ՊՍԺ»-ից։ 

Աղբյուրի փոխանցմամբ, ֆրանսիացին չի ցանկանում երկարաձգել գործող պայմանագրի ժամկետը և մտադիր է օգոստոսին հեռանալ ակումբից։ Մբապեին չի հետաքրքրում աշխատավարձի չափը։ Նա այլևս չի ցանկանում հանդես գալ «ՊՍԺ»-ի կազմում։ 

Ֆուտբոլիստը նաև վատ հարաբերությունների մեջ է ֆրանսիական ակումբի մարզական տնօրեն Լեոնարդոյի հետ։ Այդ է պատճառը, որ ֆուտբոլիստի հետ սկսել է անձամբ բանակցել ակումբի նախագահ Նասեր Ալ-Հելաիֆին։ 

Նշվում է, որ «ՊՍԺ»-ի ներկայացուցիչները մոտ օրերս հանդիպում կունենան Մբապեի հետ, սակայն ֆուտբոլիստի դիրքորոշումը այս հարցում մնում է նույնը։

Նշվում է նաև, որ «ՊՍԺ»-ն դեռևս ոչ մի պաշտոնական առաջարկ չի ստացել Մբապեի տրանսֆերի համար։ Նրա ծառայություններով լրջորեն հետաքրքրված է Մադրիդի «Ռեալը»։

Los Merengues, Realmadrid.am


Ամենակարդացված