Հոդվածներ

Marca. Իսկոն որոշել է ամռանը հեռանալ «Ռեալից»
03.02.2021
1661 0

Իսկոն շարունակում է «տաքացնել» «Ռեալի» պահեստայինների նստարանը, և Marca-ի փոխանցմամբ նա որոշում է կայացրել ամռանը հեռանալ ակումբից։ 

Նշվում է, որ նա արդեն պատրաստ է տարբերակներ լսել տարբեր ակումբներից։ 

Իսկոյի գործող պայմանագրի ժամկետը ավարտվում է 2022-ի ամռանը, ուստի տրամաբանական է, որ «Ռեալը» կցանկանա գալիք ամռանը վաճառել նրա տրանսֆերային իրավունքները, որպեսզի խուսափի ֆուտբոլիստին անվճար բաց թողնելուց։ 

Այս մրցաշրջանում Իսկոն մասնակցել է 14 հանդիպման՝ խաղադաշտում անցկացնելով ընդամենը  483 րոպե։ Այդ ընթացքում նա դարձել է մեկ արդյունավետ փոխանցման հեղինակ։

Los Merengues, Realmadrid.am


Ամենակարդացված