• Գլխավոր
  • /
  • Հոդվածներ
  • /
  • Տրանսֆերային պատուհանի վերջին օրը «Ռեալը» մերժել է անգլիական ակումբի առաջարկը

Հոդվածներ

Տրանսֆերային պատուհանի վերջին օրը «Ռեալը» մերժել է անգլիական ակումբի առաջարկը
31.01.2022
2564 0

Տրանսֆերային պատուհանի վերջին օրը՝ հունվարի 31-ին, «Ռեալը» մերժել է «Էվերթոնի» առաջարկը: Այս մասին հայտնում է հայտնի ինսայդեր Ֆաբրիցիո Ռոմանոն:

Աղբյուրի հաղորդմամբ, անգլիական ակումբը պաշտոնական առաջարկ է արել Լուկա Յովիչի տեղափոխության վերաբերյալ, սակայն «Սերուցքայինները» նույնիսկ տարբերակներ չեն քննարկել:

Ավելի վաղ տեղեկություն կար, որ Մադրիդում մտադիր են վերջին հնարավորությունը տալ սերբ ֆուտբոլիստին: Եթե 24-ամյա խաղացողը չկարողանա արդարացնել սպասելիքները, կհեռանա ամռանը:

Լա լիգայի այս մրցաշրջանում Յովիչը մասնակցել է 11 հանդիպման, դարձել 1 գոլի և 2 ասիստի հեղինակ:

Fanat, Realmadrid.am


Ամենակարդացված