Հոդվածներ

ՅՈՎԻՉԸ ՀԱՄԲԵՐԱՏԱՐՈՒԹՅՈՒՆ Է ՑՈՒՑԱԲԵՐՈՒՄ
05.12.2019
247 0

Լուկա Յովիչը չի դադարում համբերատարություն ցուցաբերել։ Սերբ ֆուտբոլիստը առայժմ ընդամենը մեկ գոլի հեղինակ է դարձել, սակայն նա դեռ իր լավագույն որակները չի ցուցադրել, և հույս ունի, որ հաջողության կհասնի ապագայում։ 

«Զիդանն ասեց, որ վստահում է ինձ։ Նա ուրախ է, որ ես այստեղ եմ, և նա գիտի, թե ինչքան շատ բան եմ ես արել այստեղ հայտնվելու համար։ Ես ուրախ եմ, սակայն հույս ունեմ, որ ապագայում ավելի շատ խաղաժամանակ կստանամ». ասել է Յովիչը։ 

22-ամյա հարձակվողը շատ լավ գիտի, որ «Ռեալում» հաջողության հասնելը այդքան էլ հեշտ չի տրվում։ 

«Բոլոր երիտասարդ ֆուտբոլիստների համար էլ անչափ բարդ է տեղափոխվել «Ռեալ» և շատ արագ խաղաժամանակ ստանալ։ Բայց ես հավատում եմ ինձ և իմ որակներին։ Ժամանակի ընթացքում ես ավելի շատ խաղաժամանակ կստանամ։ Այժմ ես պետք է քրտնաջան աշխատեմ և միևնույն ժամանակ հաջողակ լինեմ։ Առաջին հերթին դու պետք է ազնիվ լինես ինքդ քեզ հետ և շնորհակալ լինես խաղընկերներիդ և մարզիչներիդ». եզրափակել է Յովիչը։

Los Merengues, Realmadrid.am


Ամենակարդացված