Հոդվածներ

«Էթիհադից» վախենում են բոլորը․․․բացի «Ռեալից»
17.04.2024
1732 0

AS–ի փոխտնօրեն Թոմաս Ռոնսերոյի կարծիքը

«Ինձ հանդիպած Ռեալի» 10 երկրպագուներից 5–ն ինձ ասել են, որ թիմը ՉԼ–ում «Սիթիից» դուրս կմնա, 3–ը համարում են, որ հաղթել գրեթե անհնար է, իսկ երկուսն էլ վստահ են թիմի վրա։ Բայց ես կստեմ, եթե չխոստովանեմ, որ անձամբ պատկանում եմ այն մարդկանց խմբին, ովքեր կարծում են, որ հաջորդ փուլի ուղեգիր նվաճելը գրեթե անհնար է։

Այնուամենայնիվ, այս ակումբին երկրպագելու իմ փորձն ասում է, որ «սերուցքայինների» համար անհնարին ոչինչ չկա։ «Ռեալը» վարպետ է անհնարին խնդիրներն իրագործելու հարցում։ Ոչ մի թիմ չի կարող Գվարդիոլայի սաներին դիմադրել այնպես, ինչպես մադրիդցիները։

Պարզվում է՝ «Սիթին» 30 խաղ անընդմեջ չի պարտվում «Էթիհադում»։ Բացի այդ, Գվարդիոլայի սաները միշտ նվաճել են փլեյ–օֆֆի հաջորդ փուլի ուղեգիր, երբ առաջին հանդիպումն ավարտվել է ոչ–ոքի (9-ից 9): Բացի այդ, «Ռեալը» երբեք չի հաղթել «քաղաքայինների» ստադիոնում․․․

Այս ամբողջ վիճակագրությունը կվախեցներ աշխարհի ցանկացած թիմի, բայց «Ռեալ Մադրիդը» սիրում է այսպիսի դժվար բաներ։ Այս թիմն ունակ է ամեն ինչի»։

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ

«Մանչեսթեր Սիթի» – «Ռեալ Մադրիդ»․ Նախախաղային փաստեր, վիճակագրություն

«Մանչեսթեր Սիթի» – «Ռեալ Մադրիդ»․ Հավանական մեկնարկային կազմերն՝ ըստ ՈՒԵՖԱ–ի կայքի (լուսանկար)

Անչելոտի․ «Մեկնարկային կազմում անակնկալներ չեն լինի, Պեպը կարող է հանգիստ քնել»

Գվարդիոլա․ «Մարդիկ մտածում են, որ ես կատակում եմ, երբ գովում եմ «Ռեալին», սակայն դա այդպես չէ»

Բելինգեմ․ «Հուսով եմ՝ վաղը կհաղթենք»

Բերնարդու Սիլվա․ «Կարծում եմ՝ «Ռեալը» ցանկանում է վրեժ լուծել նախորդ մրցաշրջանի համար»


Ամենակարդացված