Հոդվածներ

Բենզեման հրաժարվել է պայմանագիր կնքել՝ իրեն ձեռնտու պայմաններով
03.08.2021
2891 0

Կարիմ Բենզեման մերժել է «Ռեալի» շահավետ առաջարկը՝ գերադասելով պայմանագիր կնքել ավելի համեստ պայմաններով:

Ինչպես հաղորդում է ABC-ն, ֆրանսիացուն առաջարկվել է պայմանագիր՝ նախատեսված մինչև 2024 թվականի ամառ, սակայն վերջինս ցանկություն է հայտնել, որ համաձայնագրի ժամկետը կարճ լինի 1 տարով (2023 թվականի հունիսի 30-ը):

Բացի այդ, 2021/22 մրցաշրջանում Բենզեմայի աշխատավարձը կրճատվելու է 10%-ով, 2022/23-ում՝ 15%-ով:

Իսպանական լրատվամիջոցները վստահ են`  այս քայլով Կարիմը հասկացրել է, որ չի ցանկանում բեռ լինել «Ռեալի» համար ու պատրաստ է հեռանալ, երբ իր խաղամակարդակն անկում կապրի: 

Fanat, Realmadrid.am


Ամենակարդացված