• Գլխավոր
  • /
  • Հոդվածներ
  • /
  • «Ռեալը» պատրաստ է բաց թողնել Ֆերլան Մենդիին, եթե լավ առաջարկ ստանա

Հոդվածներ

«Ռեալը» պատրաստ է բաց թողնել Ֆերլան Մենդիին, եթե լավ առաջարկ ստանա
02.08.2021
2113 0

Marca-ի փոխանցմամբ, «Ռեալում» չեն բացառում Ֆերլան Մենդիի տրանսֆերային իրավունքների վաճառքը, եթե ընթացիկ տրանսֆերային պատուհանի ընթացքում շահավետ առաջարկ լինի։ 

Դավիդ Ալաբային ձեռք բերելուց հետո «Ռեալում» կասկածի տակ են դրվել Ֆերլան Մենդիի հնարավորությունները։ Մենդիի հեռանալու դեպքում այդ դիրքում Անչելոտին կարող է օգտագործել նաև Մարսելոյին։ 

Ֆրանսիացին «Ռեալ» է տեղափոխվել 2019 թվականին 48 մլն եվրոյի դիմաց։ Նրա գործող պայմանագիրը «Սերուցքայինների» հետ նախատեսված է մինչ 2025 թվականը։ 

Սա նշանակում է, որ «Ռեալը» պատրաստ կլինի բաց թողնել Մենդիին 50 մլն եվրոյից ոչ պակաս գումարի դիմաց։ 

26-ամյա ֆուտբոլիստը նոր է վերականգնվել վնասվածքից, որի պատճառով ստիպված էր եղել բաց թողնել նախորդ մրցաշրջանի վերջին մի քանի խաղերը։

Los Merengues, Realmadrid.am


Ամենակարդացված