• Գլխավոր
  • /
  • Հոդվածներ
  • /
  • «Ռեալին» և «Բարսելոնային» անհանգստացնում են Հոլանդի վնասվածքները

Հոդվածներ

«Ռեալին» և «Բարսելոնային» անհանգստացնում են Հոլանդի վնասվածքները
22.02.2022
1575 0

«Ռեալին» և «Բարսելոնային» անհանգստացնում են Էրլինգ Հոլանդի շարունակ կրկնվող վնասվածքները։

Իսպանական գրանդները նորվեգացու տրանսֆերի համար պայքարող գլխավոր թեկնածուներն են։ El Chiringuito-ի փոխանցմամբ, ֆուտբոլիստի վնասվածքները կասկածելու տեղիք են տալիս երկու ակումբների ղեկավարների մոտ։ 

«Ռեալը» և «Բարսան» ուզում են հասկանալ, թե ինչն է խնդիրը, որ Հոլանդը ընթացիկ մրցաշրջանում այդքան շատ է վնասվածքներ ստանում։ 

Այս մրցաշրջանում Էրլինգը երեք մկանային վնասվածք է ստացել և բաց թողել 14 հանդիպում։

Los Merengues, Realmadrid.am


Ամենակարդացված