Հոդվածներ

Պաշտոնական հայտարարություն. Սուպերլիգա
30.07.2021
7347 0

«Ռեալ Մադրիդ», «Բարսելոնա» ու «Յուվենտուս» ֆուտբոլային ակումբներն իրենց գոհունակությունն են հայտնում դատարանի այսօրվա կայացրած որոշման կապակցությամբ, ըստ որի, ՈՒԵՖԱ-ին հանձարարվում է անհապաղ դադարեցնել բոլոր այն պատժամիջոցները, որոնք նախատեսվում էին կիրառել Սուպերլիգայի հիմնադիր ակումբների նկատմամբ։ Դատարանը նաև որոշել է չեղարկել բոլոր պատժամիջոցներն ու տուգանքները, որոնք նախատեսվում էին կիրառել մյուս 9 ակումբների նկատմամբ։

Այսպիսով, դատարանը ևս մեկ անգամ պաշտպանում է Սուպերլիգայի կազմակերպիչների տեսակետը՝ հաստատելով, որ չիրականացնելով դատարանի որոշմամբ սահմանված գործողությունները, դրանք կարող են հանգեցնել ֆինանսական պատժամիջոցների ու օրենսդրական պատասխանատվության։ Հետագայում գործը կքննվի Եվրամիության կողմից՝ Լյուքսեմբուրգում, որը կվերաբերվի եվրոպական ֆուտբոլում ՈՒԵՖԱ-ի մոնոպոլ դիրքին։

Մենք պարտավոր ենք լուծել խնդիրներն ու հարցերը, որոնց բախվել է ֆուտբոլը։ ՈՒԵՖԱ-ն հավակնում է կազմակերպիչի, օպերատորի, միակ ղեկավարի ու մենեջերի հաստիիքին բոլոր եվրոպական ֆուտբոլային մրցույթներում։ Կոնֆլիկտի ժամանակ նման մոնոպոլ դիրքը մեծ վնաս է պատճառում ֆուտբոլին ու նրա հեղինակությանը։

Ավելի վաղ ոչ մեկ անգամ է ապացուցվել, որ ՈՒԵՖԱ-ի կողմից ֆինանսական վերահսկումը անադեկվատ ու ոչ օբյեկտիվ է։ Ակումբները, որոնք մասնակցում են ֆուտբոլային մրցաշարերին, իրավունք ունեն ստանձնել իրենց մրցաշարերի ղեկավարումը։

Հասկանալի է, որ այսուհետ մենք ՈՒԵՖԱ-ի կողմից մշտապես սպառնալիքներ ենք ստանալու։ Մենք առաջվա պես միտված ենք Սուպերլիգայի նախագծի զարգացմանը։ Մենք գիտենք, որ մեր առաջարկի մեջ կան բաներ, որոնք պետք է վերանայվեն ու, որոնք պետք է բարելավվեն կոնստրուկտիվ դիալոգի ընթացքում՝ ընդհանուր ճիշտ որոշման հասնելու համար։ Մենք առաջվա պես հավատում ենք նախագծի հաջողությանն, որը մշտապես համապատասխանելու է Եվրամիության օրենքներին»։


Ամենակարդացված