• Գլխավոր
  • /
  • Հոդվածներ
  • /
  • «Ռեալը» 20 մլն եվրո է ցանկանում ստանալ Իսկոյի տրանսֆերի արդյունքում

Հոդվածներ

«Ռեալը» 20 մլն եվրո է ցանկանում ստանալ Իսկոյի տրանսֆերի արդյունքում
30.07.2021
2647 0

Գաղտինք չէ, որ Իսկոն շատ մոտ է Մադրիդի «Ռեալից» հեռանալուն։ 

ABC-ի փոխանցմամբ, «Սերուցքայինները» չեն պատրաստվում տարեկան 7 մլն եվրո վճարել մի ֆուտբոլիստի, ով մրցաշրջանի ընթացքում մեծապես լինելու է պահեստայինների թվում։ Անձամբ ֆուտբոլիստն էլ ցանկանում է տեղափոխվել այնպիսի ակումբ, որտեղ ստաբիլ խաղաժամանակ կստանա։ 

Իսկոն զրուցել է Անչելոտիի հետ և հասկացել, որ հիմնական կազմում տեղ գտնելու շատ քիչ շանսեր ունի։ 

«Ռեալը» նրա տրանսֆերի արդյունքում ցանկանում է մոտ 20 մլն եվրո վաստակել։ Ֆուտբոլիստի ծառայություններով հետաքրքրված են «Արսենալը», «Միլանը» և իտալական ու անգլիական այլ ակումբներ։  

Լա Լիգայի ավարտված մրցաշրջանում Իսկոն մասնակցել է 25 հանդիպման։

Los Merengues, Realmadrid.am


Ամենակարդացված