Հոդվածներ

Ռոմանո. «Ռեալը» կարող է երկարաձգել պայմանագիրը Բրահիմ Դիասի հետ
27.02.2023
1616 0

Ֆաբրիցիո Ռոմանոյի փոխանցմամբ, Մադրիդի «Ռեալը» մեծ հույսեր է կապում Բրահիմ Դիասի հետ և ցանկանում երկարաձգել նրա պայմանագիրը։ Նշվում է, որ «Սերուցքայինները» մտադիր չեն այլևս նրան վարձավճարով այլ ակումբի տալ։

«Ռեալը» ցանկանում է երկարաձգել Բրահիմի պայմանագիրը, քանի որ գոհ են «Միլանում» նրա ելույթներից։ Առաջիկա օրերին նախատեսված է հանդիպում կողմերի միջև, որի ընթացքում քննարկվելու են բոլոր մանրամասները։ «Արքայական» ակումբը հույսեր է կապում Դիասի հետ հաջորդ մրցաշրջանի համար». նշել է Ռոմանոն։

Հիշեցնենք, որ «Միլանը» ֆուտբոլիստի ամբողջական տրանսֆերը իրականացնելու իրավունք ունի, սակայն «Ռեալն» էլ իր հերթին այդ պարագայում մեկ տարի անց կարող է հետ գնել նրա տրանսֆերային իրավունքները։ 

Սերիա Ա-ի ընթացիկ մրցաշրջանում Դիասը «Միլանի» կազմում մասնակցել է 20 հանդիպման՝ դառնալով 4 գոլի և 3 գոլային փոխանցման հեղինակ։

Los Merengues, Realmadrid.am


Ամենակարդացված