• Գլխավոր
  • /
  • Հոդվածներ
  • /
  • «Բարսելոնայում» մտահոգված են, որ Մորիբան չի երկարաձգի պայմանագրի ժամկետը «Ռեալի» պատճառով

Հոդվածներ

«Բարսելոնայում» մտահոգված են, որ Մորիբան չի երկարաձգի պայմանագրի ժամկետը «Ռեալի» պատճառով
17.07.2021
2644 0

Goal-ի փոխանցմամբ, «Բարսելոնան» և Մորիբան չեն կարողանում համաձայնության հասնել նոր պայմանագրի հարցում, և դրա հետևում կանգնած է «Ռեալը»։  Կիսապաշտպանը նախորդ մրցաշրջանի հայտնություններից մեկն էր և 18 խաղ անցկացրեց «Բարսելոնայի» հիմնական թիմում։

Ավելի ուշ «Բարսելոնան» զգուշացրել էր Մորիբային, որ պայմանագրի ժամկետը չերկարաձգելու դեպքում վերջինս չի կարողանա տեղ գտնել հիմնական թիմում։ Ֆուտբոլիստը մինչ այս պահը չի համաձայնել այդ առաջարկն ընդունել։ 

Նրա գործող պայմանագրի ժամկետի ավարտին մնացել է մեկ տարի, և «Բարսելոնան» ռիսկի է դիմում հաջորդ ամռանը նրան ազատ գործակալի կարգավիճակով բաց թողնելու համար։ 

Կատալոնացիները ամեն ինչ կանեն, որպեսզի երիտասարդ ֆուտբոլիստը չտեղափոխվի հակառակորդի ճամբար։

Los Merengues, Realmadrid.am


Ամենակարդացված