• Գլխավոր
  • /
  • Հոդվածներ
  • /
  • Բելինգեմը հետաքրքիր կերպ է արձագանքել մրցավարի «անգործությանը» (լուսանկարներ)

Հոդվածներ

Բելինգեմը հետաքրքիր կերպ է արձագանքել մրցավարի «անգործությանը» (լուսանկարներ)
01.04.2024
1204 0

Մադրիդի «Ռեալի» կիսապաշտպան Ջուդ Բելինգեմը հետաքրքիր կերպ է արձագանքել մրցավարի «անգործությանը»:

Լա լիգայի 30-րդ տուրի՝ «Ատլետիկի» դեմ խաղի 84-րդ րոպեին անգլիացին, փորձելով շրջանցել մրցակցի խաղացող Ինյիգո Լեկուեին, տուգանային հրապարակի մոտակայքում ընկել է, սակայն մրցավար Խավիեր Ռոխասը չի արձագանքել: Բելինգեմը բերանը փակելու ժեստ է ցույց տվել ու չի վիճել դրվագի համար:




20-ամյա անգլիացին այդպես է վարվել, քանի որ «Վալենսիայի» դեմ խաղում (2-2) հեռացվել էր Խեսուս Խիլ Մանսանոյի գործողությունների վերաբերյալ դժգոհություն հայտնելու համար: Մրցավարը չէր հաշվել Բելինգեմի մաքուր գոլը, քանի որ վայրկյաններ առաջ սուլել էր:

Fanat, Realmadrid.am


Ամենակարդացված