Հոդվածներ

Զիդանն ամփոփել է «Վալյադոլիդի» հետ հանդիպումը
21.02.2021
2209 0

«Ռեալի» գլխավոր մարզիչ Զինեդին Զիդանն ամփոփել է Լա լիգայի 24-րդ տուրի՝ «Վալյադոլիդի» դեմ խաղը:

Խաղի մասին.

«Կարևոր հաղթանակ էր. սա մեր 4-րդ անընդմեջ հաղթանակն էր, ու պետք է շարունակել նույն ոգով: Մեզ մոտ կայունություն է հայտնվել: Ամբողջ թիմը հիանալի պաշտպանվեց: Պետք է շատ լավ հանսգստանանք ու «Ատալանտայի» հետ հանդիպմանը ներկայանանք լավագույն մարզավիճակով»:

Բենզեմայի մասին.

«Վաղը կտեսնենք, թե նա ինչ վիճակում է: Կարծում եմ՝ ռիսկի չենք դիմի. եթե 100 տոկոսով պատրաստ չլինի, ուրեմն չի խաղա»:

Հիշեցնենք, որ  «Ատալանտա» - «Ռեալ» հանդիպումը կայանալու է փետրվարի 24-ին՝ Երևանի ժամանակով 23:59-ին:

Fanat, Realmadrid.am


Ամենակարդացված