• Գլխավոր
  • /
  • Հոդվածներ
  • /
  • Խամեսը պատմել է, թե ինչու է ժամանակին ձախողվել նրա՝ «Ատլետիկո» տեղափոխությունը

Հոդվածներ

Խամեսը պատմել է, թե ինչու է ժամանակին ձախողվել նրա՝ «Ատլետիկո» տեղափոխությունը
01.09.2022
1892 0

Դեռ 2019-ին Խամես Ռոդրիգեսը բանակցություններ էր վարում «Ատլետիկո Մադրիդի» հետ։ Արդյունքում այդ տեղափոխությունը տեղի չունեցավ, և այժմ ֆուտբոլիստը նշել է, թե ինչն է եղել դրա պատճառը։ 

«Ամեն բան գրեթե պատրաստ էր, սակայն երբ «Ռեալը» 7-3 հաշվով պարտվեց «Ատլետիկոյին», նախագահն ինձ ասեց, որ տեղափոխությունը չի կարող կայանալ։  «Ատլետիկոն» իմ առաջնային տարբերակն էր, քանի որ ուզում էի ընտանիքիս մոտ լինել». El Chiringuito-ի հետ զրույցի ընթացքում նշել է Խամեսը։ 

Արդյունքում Ռոդրիգեսը մնաց «Ռեալում» ևս մեկ մրցաշրջան, որի ընթացքում մասնակցեց 14 հանդիպման ու դարձավ 1 գոլի հեղինակ։

Դրան հաջորդող ամռանը նա տեղափոխվեց «Էվերթոն»։

Los Merengues, Realmadrid.am


Ամենակարդացված