Հոդվածներ

Զինված հանցագործները փորձել են կողոպտել Դանի Կարվախալի տունը
01.09.2022
1751 0

Ոստիկանությունը հետաքննություն է սկսել Դանի Կարվախալի տունը կողոպտելու առիթով։ Երկուշաբթի գիշերը երկու զինված հանցագործներ փորձել են ներխուժել ֆուտբոլիստի տուն, սակայն անվտանգության համակարգը նրանց դա անել թույլ չի տվել։ 

El Confidencial-ի փոխանցմամբ, իսպանացի ֆուտբոլիստը տեղի ունեցածի մասին հայտնել է ոստիկանությանը։ Հարձակման պահին Դանին տանը չի եղել։  

Երբ տանը մոտեցել են անվտանգության աշխատակիցները, արդեն ոչ ոք չի եղել մոտակայքում։ 

Դեռ 2017-ին «Արքայական» ակումբը խնդրեց ու պահանջեց իր ֆուտբոլիստներին իրենց առանձնատներում հատուկ անվտանգության համակարգ տեղադրել։ 

Los Merengues, Realmadrid.am


Ամենակարդացված