Հոդվածներ

Ռիվալդո. «Իսկոն շուտով կգնա Խամեսի հետքերով»
19.10.2020
1913 0

«Բարսելոնայի» և բրազիլիայի հավաքականի լեգենդար ֆուտբոլիստ Ռիվալդոն խոսել է Մադրիդի «Ռեալի» ֆուտբոլիստ Իսկոյի մասին։ 

«Իսկոն լավ տարիներ է անցկացրել «Ռեալում» և բավական շատ է խաղացել։ Բայց վերջին երկու մրցաշրջաններում նա խաղաժամանակի պակաս է զգում, ուստի կարող է հետևել Խամես Ռոդրիգեսի օրինակին և նոր ակումբ գտնել, որտեղ կկարողանա կրկին փայլել։ 

Խամեսը ուղղակի փայլում է «Էվերթոնում», և ես չեմ բացառում, որ շուտով Իսկոն ևս դիմի նման քայլի։ 

Իհարկե, Իսկոն հետևում է Խամեսի խաղին և քաջ գիտակցում է, որ Խամեսը ուրախ է իր կատարած որոշման համար, քանի որ նա այնպիսի թիմում է, որտեղ մշտական խաղաժամանակ է ստանում և կարողանում է իրեն լավ դրսևորել։ 

Եթե Զիդանը շարունակի ուշադրություն չդարձնել նրա վրա, ապա շատ հավանական է, որ Իսկոն ևս ընտրի «Ռեալից» հեռանալու ուղին». ասել է Ռիվալդոն։

Los Merengues, Realmadrid.am


Ամենակարդացված