Հոդվածներ

Սթերլինգը հայտնվել է Մադրիդի «Ռեալի» տեսադաշտում
07.07.2021
2346 0

The Athletic-ի փոխանցմամբ, Անգլիայի հավաքականի առաջատարներից մեկը՝ Ռահիմ Սթերլինգը հայտնվել է Մադրիդի «Ռեալի» ուշադրության կենտրոնում։ 

ԵՎՐՈ 2020-ում ցուցադրած տպավորիչ ելույթներից հետո, Սթերլինգը գրավել է մի շարք թոփ ակումբների ուշադրությունը։ Լրատվականների փոխանցմամբ, ամենամեծ հետաքրքրվածությունը ցուցաբերում են իսպանական գրանդները, սակայն հասկանալի պատճառներով նրանցից ոչ մեկը կապ չի հաստատել ֆուտբոլիստի հետ։ 

Անձամբ Սթերլիգնը պատրաստ է առաջարկներ լսել, բայց «Մանչեսթեր Սիթիի» գլխավոր մարզիչ Պեպ Գվարդիոլան ցանկանում է, որ անգլիացին մնա և գալիք մրցաշրջանը անցկացնի իր թիմում, չնայած այն հանգամանքին, որ նախորդ մրցաշրջանում Պեպը ավել շատ վստահում էր երիտասարդ Ֆիլ Ֆոդենին։ 

Los Merengues, Realmadrid.am


Ամենակարդացված