Հոդվածներ

Բելինգեմը վերադարձել է ընդհանուր խմբի մարզումներին (տեսանյութ)
12.07.2023
1753 0

Մադրիդի «Ռեալի» կիսապաշտպան Ջուդ Բելինգեմն ընդհանուր խմբի նախօրեի մարզումը բաց թողնելուց հետո այսօր միացել է թիմին:

Ե՛վ ֆուտբոլիստը, և՛ ակումբը զգուշություն են ցուցաբերում Բելինգեմի մարզումային գործընթացի վերաբերյալ՝ պայմանավորված անգլիացու ծնկի վնասվածքով, որ ստացել էր նախկինում: Առաջիկա շաբաթներին Ջուդը կմարզվի անհատական ծրագրով՝ ռիսկերից խուսափելու համար:

Ինչպես ավելի վաղ հաղորդվել էր, Բելինգեմը երկուշաբթի օրվա մարզումից հետո ծնկի ցավեր չի ունեցել, ուստի անհանգստանալու կարիք չկա: Նախապատրաստական շրջանում Ջուդը պարզապես կհետևի առավել զգույշ մարզումային ծրագրի, որպեսզի նրա ծունկն աստիճանաբար ընտելանա հաջորդող փուլերում պահանջվող ինտենսիվ աշխատանքին:

Ակնկալվում է, որ Ջուդն առնվազն ևս մի քանի օր մարզումներ կանցկացնի անատական ծրագրով: «Արքայական ակումբը» ֆինանսական խոշոր միջոցներ է հատկացրել անգլիացու տրանսֆերի համար, ուստի ցանկանում է հնարավորն անել, որպեսզի Ջուդ Բելինգեմը 2023/24 մրցաշրջանին մոտենա առավել օպտիմալ մարզավիճակում:

Fenomeno, Realmadrid.am


Ամենակարդացված