Հոդվածներ

Հայտնի է, թե որքան ժամանակով է շարքից դուրս մնացել Ռոդրիգոն
25.12.2020
2690 0

«Գրանադայի» դեմ խաղի առաջին կեսում Ռոդրիգո Գոեսը վնասվածք ստացավ և ստիպված եղավ լքել խաղադաշտը։

Բժշկական անձնակազմը նրան դաշտից հեռացրեց պատգարակի օգնությամբ։ 

Ակումբի բժշկական անձնակազմը այսօր հայտնել է, որ ֆուտբոլիստի մոտ ազդրի երկգլխանի մկանի վնասվածք է։ 

Նշվում է, որ բրազիլացու վնասվածքը բավական լուրջ է, և նա կարող է բաց թողնել մոտ երեք ամիս։ 

19-ամյա ֆուտբոլիստը Լա Լիգայի այս մրցաշրջանում մասնակցել է 11 հանդիպման և դարձել 4 գոլային փոխանցման հեղինակ։

Los Merengues, Realmadrid.am


Ամենակարդացված