• Գլխավոր
  • /
  • Հոդվածներ
  • /
  • «Լայպցիգի» դեմ խաղից հետո Ռոդրիգոն թիմակիցներից առանձին է լքել մարզադաշտը

Հոդվածներ

«Լայպցիգի» դեմ խաղից հետո Ռոդրիգոն թիմակիցներից առանձին է լքել մարզադաշտը
26.10.2022
8003 0

Երեկ «Ռեալը» ՉԼ-ի խմբային փուլի շրջանակում պարտություն կրեց «Լայպցիգից»։ 

Սա Անչելոտիի սաների առաջին պարտությունն էր այս մրցաշրջանում։ Մինչ այս «Սերուցքայինները» անցկացրել էին 16 հանդիպում, որոնցից 14-ում հաղթել էին։ 

«Ռեալը» մարզադաշտը լքել է կեսգիշերին մոտ, սակայն թիմի հեռանալուց մեկ ժամ անց տեսախցիկները ֆիքսել են անվտանգության աշխատակիցների ուղեկցությամբ մարզադաշտը լքող Ռոդրիգոյին։ 

Ինչպես հայտնում են, խնդիրը եղել է դոպինգ թեստի հանձնումը։ Բրազիլացին միակը չի եղել, ում նման պահանջ է ներկայացվել, սակայն հենց նրա պարագայում է որոշակի խնդիրներ առաջացել։ 

Հիշեցնենք, որ Ռոդրիգոն լավագույնն էր «Ռեալի» կազմում պարտված խաղում։ 

Los Merengues, Realmadrid.am


Ամենակարդացված