• Գլխավոր
  • /
  • Հոդվածներ
  • /
  • Մաունթ. «Մոդրիչը միշտ եղել է այն ֆուտբոլիստը, ում հետ փորձել եմ համեմատվել»

Հոդվածներ

Մաունթ. «Մոդրիչը միշտ եղել է այն ֆուտբոլիստը, ում հետ փորձել եմ համեմատվել»
15.06.2021
1920 0

Mirror-ի հետ զրույցի ընթացքում Անգլիայի հավաքականի և «Չելսիի» կիսապաշտպան Մեյսոն Մաունթը գովեստի խոսքեր է հնչեցրել Լուկա Մոդրիչի հասցեին։ 

«Նա միշտ եղել է այն ֆուտբոլիստը, որի հետ փորձել եմ համեմատվել։ Ես ուշադիր հետևել եմ նրա խաղին դեռ այն ժամանակվանից, երբ նա խաղում էր «Տոտենհեմի» կազմում։ 

Բավական արտասովոր էր խաղալ նրա դեմ, քանի որ մշտապես հետևել եմ նրա խաղին և կարծես թե գիտեի, թե ինչ է ցանկանում նա անել խաղադաշտում։ 

Կարող եմ ասել, որ լինել որևէ ֆուտբոլիստի երկրպագուն և հետո խաղալ նրա դեմ բավական հեշտ է, քանի որ դու գիտես նրա բոլոր քայլերը։ 

Առաջին խաղից առաջ ես զրուցեցի Կովաչիչի հետ և հարցրի, թե արյո՞ք կարող եմ ստանալ Մոդրիչի խաղաշապիկը։ Ես ստացա այն, իսկ երկրորդ խաղում նա վերցրեց իմ խաղաշապիկը։ 

Նա մոտեցավ ինձ, խնդրեց խաղաշապիկս և հաջողություն մաղթեց առաջիկա խաղերում։ 

Ինձ համար դա աներևակայելի պահ էր։ Ես ցնծում էի։ Դա հատուկ պահ էր իմ կյանքում». նշել է Մաունթը։

Los Merengues, Realmadrid.am


Ամենակարդացված