Հոդվածներ

Ռիվալդոն քննադատել է Վինիսիուսին
30.10.2025
984 0

Բրազիլիայի ազգային հավաքականի և «Բարսելոնայի» նախկին ֆուտբոլիստ Ռիվալդոն մեկնաբանել է Մադրիդի  «Ռեալի» հարձակվող Վինիսիուս Ժունիորի վարքը «Էլ Կլասիկոյի» ընթացքում։ Հիշեցնենք, որ ֆուտբոլիստը կտրուկ էր արձագանքել Լա Լիգայի 10-րդ տուրի՝ «Բարսելոնայի» դեմ խաղում (2:1) փոխարինվելուն և չէր սեղմել «Սերուցքայինների» գլխավոր մարզիչ Խաբի Ալոնսոյի ձեռքը։

«Նրա արձագանքը սխալ էր։ Այդ պահին նա հուզված էր, և երբ հետո կարդացինք նրա խոսքերը շուրթերից, պարզ դարձավ, որ նա ասել է այն, ինչ չպետք է ասեր։ Սակայն կարելի է հասկանալ այդ հիասթափությունը․ Նա լավ էր խաղում և մասնակցեց գոլային հարձակմանը։ Այդ պատճառով ֆուտբոլիստը, անկասկած, կարող է զայրանալ փոխարինման պահին։

Երբեմն մարզիչը ցանկանում է ցույց տալ, որ թիմը վեր է ամեն ինչից, և ավելի խիստ պահանջներ է ներկայացնում թիմի աստղային խաղացողին՝ թիմի վստահությունը ձեռք բերելու նպատակով, սակայն Վինիսիուսը ներկայում աշխարհի լավագույն ֆուտբոլիստն է, և թե՛ ակումբը, թե՛ մարզիչը պետք է գնահատեն նրան», — Ռիվալդոյի խոսքերը փոխանցում է UOL-ը։

Fanat, Realmadrid.am


Ամենակարդացված