• Գլխավոր
  • /
  • Հոդվածներ
  • /
  • Հայտնի է՝ երբ է «Ռեալը» նախատեսում հանդիպում անցկացնել վերակառուցված «Սանտիագո Բերնաբեուում»

Հոդվածներ

Հայտնի է՝ երբ է «Ռեալը» նախատեսում հանդիպում անցկացնել վերակառուցված «Սանտիագո Բերնաբեուում»
14.06.2021
2670 0

«Ռեալը» պատրաստվում է ողջունել երկրպագուներին վերակառուցված «Սանտիագո Բերնաբեուում» սեպտեմբերի 11-ին կամ 12-ին: Այս մասին տեղեկացնում է AS-ը:

Աղբյուրի փոխանցմամբ, Իսպանիայում նոր մրցաշրջանը մեկնարկելու է օգոստոսին. «սերուցքայինները» Լա լիգայի ղեկավարությանը խնդրել են առաջին 3 հանդիպումներն անցկացնել մրցակցի հարկի տակ, որպեսզի ավարտին հասցնեն մարզադաշտում ընթացող աշխատանքները:

Եթե մրցաշարի ղեկավարությունը ընդառաջի «արքայական» ակումբին, ապա 4-րդ տուրի խաղը կանցկացվի նոր «Սանտիագո Բերնաբեուում»:

Fanat, Realmadrid.am


Ամենակարդացված